Դիմումատուն՝ Անիտա Օլլեր Կամինսկան, ազգությամբ լեհ է, այժմ ապրում է Իռլանդիայում։   Դիմումատուն բողոքում է, որ Լեհաստանի դատարանները չեն կարողացել ժամանակին իրեն վերադարձնել իր երեխային:  2009 թվականին ամուսինը  դստեր հետ մեկնել է արտերկիր, թեև արդեն առկա էր իռլանդական երկու դատարանների ուժի մեջ մտած ակտեր, որոնց համաձայն՝ երեխան պետք է...
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Շենգավիթում Սամվել Ավագյանի սպանության դեպքի հանգամանքները, բացահայտվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 46-ամյա տղամարդուն: 2017թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 20:35-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի...
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ  Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ: Այսօրվա նիստի ժամանակ շարունակվեց գործում առկա փաստաթղթերի հետազոտումը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց մերժել   փաստաբան Արայիկ Պպիկյանի միջնորդությունը, որով վերջինս դատարանին խնդրում էր վերադարձնել Ժ. Սեֆիլյանին նիստերի դահլիճ, քանի որ  հրապարակվելու էին...
Դավոսում կայացել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր: Անդրադառնալով նախորդ տարի երկկողմ առևտրատնտեսական ցուցանիշներին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ աճ է գրանցվել ինչպես առևտրաշրջանառության, այնպես էլ ներմուծման և արտահանման ցուցանիշներում: «Այս թվերը վկայում են, որ մենք...
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է ոստիկանության 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության, իրականացված ծրագրերի, իրավաստեղծ աշխատանքների, 2018 թվականի համար նախանշված միջոցառումների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Ոստիկանության պետը զեկուցել է հանրապետության օպերատիվ իրավիճակը, հանցավորության շարժընթացում առկա հիմնական միտումները, հանցագործությունների բացահայտման...