ELL PARTNERSHIP LLC

իրավաբանություն,հաշտարար,փաստաբան

«Փաստաբանությունն այն եզակի մասնագիտություններից է, երբ դու մարզիկի նման պարբերաբար կարող ես զգալ հաղթանակի բերկրանքը». Անի Աթանեսյան

Լեգալ Ինֆոն փաստաբանական գործունեության, իրավաբանական կրթության բացթողումների մասին զրուցել է փաստաբան, ELSA Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիայի փոխնախագահ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Անի Աթանեսյանի հետ:

Կարդալ ավելին...

փաստաբան

«Պետք է սիրել մասնագիտությունը և նվիրվել, քանի որ աշխատասիրությունը, նվիրումը, սերը միշտ բերում են հաջողության». Գոհար Գևորգյան

Լեգալ Ինֆոն զրուցել է փաստաբան, DGA իրավաբանական ընկերության գլխավոր տնօրեն Գոհար Գևորգյանի հետ։

Կարդալ ավելին...

ԴԱՀԿ,հարկադիր,հերթագրում

Առցանց հերթագրում Հարկադիր կատարման ծառայությունում

      Հարկադիր կատարման ծառայությունում ներդրված էլեկտրոնային նորարարության մասին զրուցել ենք  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական Արամ Կարախանյանի հետ։

–     Ի՞նչ նպատակով է Հարկադիր կատարման ծառայությունում ներդրվել առցանց հերթագրման համակարգը:

Կարդալ ավելին...

խոշտանգումներ,կանխարգելում,ՄԻՊ,վատ վերաբերմունք

«Բազմաթիվ են դեպքերը, երբ խոշտանգման վերաբերյալ հարուցված քրեական գործերը կարճվում են». Գոհար Սիմոնյան

ՀՀ-ում իրականացված խոշտանգման դեպքերի, գործերի կարճման և ՄԻՊ-ի իրականացրած քայլերի  մասին` Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանի հետ հարցազրույցում:

– Տիկի′ն Սիմոնյան, վերջին շրջանում շատ են բարձրաձայնվում և քննարկվում խոշտանգումների վերաբերյալ հարցեր։ Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում ավելացել են խոշտանգումների դեպքերը։

– Դեպքերի ավելացման կամ պակասեցման մասին միակ ինֆորմացիան և միանշանակ աղբյուրը կարող են լինել վիճակագրական տվյալները: Խնդիրը կայանում է նրանում, որ վիճակագրական միանշանակ տվյալներ ոլորտում չկան, բացի այդ իրավապահ տարբեր մարմինների կողմից մեզ տրամադրվող վիճակագրության մեջ կան տարբերություններ: Գործերը հարուցվում են  քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, որոնք վերաբերվում են պաշտոնատար անձանց կողմից  բռնություններին և վատ վերաբերմունքին: Խոշտանգման վերաբերյալ միակ հոդվածը քրեական օրենսգրքի 309.1-ը չէ, այլ ավելի շատ քրեական գործեր են հարուցվում, օրինակ` 309-րդ հոդվածով, որը վերաբերում է պաշտոնական լիազորությունները անցնելուն: Շատ քրեական գործեր հարուցվում են 341-րդ հոդվածով, այն է՝ դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը, գործեր են լինում, որտեղ մարմնական վնասվածքներով են հարուցվում։ Քրեական գործեր և միանշանակ պատկեր, կամ վիճակագրություն, թե մեր երկրում պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման դեպքերի վերաբերյալ քանի հարուցված քրեական գործ կա, դրանցից որը, որ փուլում է գտնվում դժվար է ստանալ: Այստեղից էլ գալիս է խնդրի ոչ միանշանակ պատկերը:

– Հատկապես, ո՞ր մարմնի աշխատակիցների կողմից են ամենաշատ խոշտանգման դեպքեր գրանցվում և ո՞ւմ նկատմամբ:

– Չեմ կարող միանշանակ ասել, թե որ մարմինների աշխատողների կողմից են ամենաշատ դեպքերը լինում, բայց կարող եմ նշել՝ հատկապես, որ աշխատակիցների դեմ են առավել հաճախ հաղորդումներ ներկայացվում: Խոսքը հիմնականում գնում է ոստիկանության աշխատողների, այնուհետև մյուս իրավապահ մարմինների աշխատողների և համեմատաբար ավելի քիչ հաղորդումներով ինֆորմացիա է մեզ հասնում քրեակատարողական հիմնարկներում անձանց նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ: Պատճառն այն է, որ քրեակատարողական հիմնարկներում անձը պահվում է անազատության մեջ, քրեակատարողական հիմնարկի աշխատողը տվյալ գործով քննություն չի իրականացնում, իսկ խոշտանգումը ինչպես միջազգային չափանիշներով, այնպես էլ մեր ներպետական օրենսդրությամբ հետապնդում է կոնկրետ նպատակ, այսինքն` խոշտանգումը ոչ միայն պաշտոնատար անձի կողմից կիրառված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանքն է, այլև Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան նախատեսում է նաև կոնկրետ նպատակներ: Նպատակ պիտի լինի անձից ցուցմունք կամ տեղեկատվություն կորզելը, նախկինում կատարած արարքի համար, որի մեջ նա կասկածվում կամ մեղադրվում է, պատժելը,  նրան վախեցնելը և այլն:

– Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անձի նկատմամբ իրականացված խոշտանգումները  բացահայտելու և դրանց թիվը նվազեցնելու ուղղությամբ:

– Ցանկացած խոշտանգման դեպքի վերաբերյալ, եթե  մենք ստանում ենք հաղորդում, ահազանգ կամ ինֆորմացիա, մենք անմիջապես արձագանքում ենք: Արագ արձագանքման մեր ստորաբաժանման աշխատակիցները կամ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները այց են իրականացնում դեպքի վայր, զրուցում են անձի հետ, իրականացնում են նրա վրա առկա մարմնական վնասվածքների արձանագրում: Մենք մեր աշխատակազմում ունենք նաև բժիշկ մասնագետ, որը այցերի ժամանակ մշտապես լինում է մեզ հետ: Փոխանցված, ձեռք բերված ամբողջ ինֆորմացիան հավաքվում է և ուղարկվում իրավապահ մարմիններին՝ հատուկ քննչական ծառայություն, որը  իրավասու է քննել խոշտանգման վերաբերյալ գործերը, ինչպես նաև դատախազություն` հսկողություն իրականացնելու համար: Բացի իրավասու պետական մարմիններին  ինֆորմացիան ուղարկելուց, մենք նաև պատշաճ հսկողություն ենք իրականացնում դրանց հետագա ընթացքի վերաբերյալ: Պարբերաբար տեղեկատվություն ենք պահանջում, թե քրեական գործի քննությունը ի՞նչ  փուլում է,  ի՞նչ արդյունքներ են արձանագրվել և այլն:

– Ովքե՞ր են հիմնականում ահազանգողները, հենց խոշտանգման ենթարկվածնե՞րը, թե՞ այլ մարդիկ:

– Ունենք ահազանգեր հենց խոշտանգաման ենթարկված անձանցից, երբեմն  ահազանգեր կարող ենք ստանալ  նաև այն անձանցից, որոնք ականատես են եղել դեպքին: Ահազանգեր ենք ստանում նաև մերձավոր ազգականներից, փաստաբաններից, ինչպես նաև Զանգվածային լրատվության միջոցներից:

– Շատ դեպքերում մարդկանց նկատմամբ խոշտանգումներ իրականացրած անձինք մնում են անպատիժ, ո՞րն է դրա պատճառը:

– Իրականում այս տեսանկյունից խոշտանգման դեպքերի, գործերի քննության վեաբերյալ վիճակագրությունը ևս մտահոգիչ է: Այս առումով բազմաթիվ են դեպքերը, երբ խոշտանգման վերաբերյալ հարուցված քրեական գործերը կարճվում են` ապացույցներ ձեռք բերելու անհնարինությամբ պայմանավորված: Հաճախ խոշտանգման դեպքի մասին  բարձրաձայնվելուց անմիջապես հետո չեն ձեռնարկվում  օրենքով և միջազգային չափանիշներով պահանջվող և անհրաժեշտ գործողություններ: Դատաբժշկական փորձաքննությունն իրականացվում է ուշացումով, երբ մարդու վրա մարմնական վնասվածքներն արդեն հնարավոր չէ արձանագրել կամ առհասարակ  չի էլ իրականացվում: Երբեմն իրականացվում են պատշաճ վերապատրաստում չանցած բժիշկների կողմից, որոնք չեն կարողանում չափանիշներին համապատսխան դրանք արձանագրել, և խնդիրը գալիս, հանգում է նրան, որ առանց բավարար ապացույցների  ստացվում է մի կողմից անձի ցուցմունքն առ այն, որ իրեն խոշտանգել են, իսկ մյուս կողմից՝ վարույթ իրականացնող մարմնի կամ ոստիկանի, կամ այն անձի ցուցմունքն է, որի խոսքերով՝ ինքն այդ անձին մատով չի կպել: Այսպիսի դեպքերում է, որ պատշաճ ապացույցներ չհավաքելու արդյունքում հետագայում քրեական գործը հայտնվում է փակուղու առաջ և հանգեցնում է նրան, որ քրեական գործով վարույթը կարճվում է: Բացի այդ խոշտանգման վերաբերյալ կա մի փոքր սխալ ընկալում հասարակության լայն խավի կողմից, քանի որ խոշտանգումը ոչ միայն անձին ծեծելն է, այլ նաև նրան քնից, սնունդից  և կենսական այլ անհրաժեշտ պահանջմունքները բավարարելու հնարավորությունից զրկելը, որը ավելի դժվար է բացահայտվում, քան  ֆիզիկական վնասվածք հասցնելու դեպքերը, որոնք ավելի տեսանելի են և համեմատաբար ավելի հեշտ է բացահայտելը: Այսպիսի հանցագործությունների  պատշաճ քննության իրականացումը և արձանագությունը  ավելի մտահոգիչ է, քանի որ հավաքված ապացույցները պետք է հավաստի և ստույգ լինեն, որպեսզի կարողանա նման ապացույցներով գործը հասնել դատարան:

– Եթե ապացուցվել է խոշտանգման դեպք, ապա ինչպե՞ս է պաշտպանվում և փոխհատուցվում մարդու խախտված իրավունքը:

– Խոշտանգումների զոհերի փոխհատուցման վերաբերյալ միջազգային հստակ չափանիշներ կան: Մեր պետությունը մասնակի է իրականացրել իր ստանձնած պարտավորությունները, որովհետև ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիայի համաձայն՝ խոշտանգման զոհերը պիտի ստանան պատշաճ փոխհատուցում, որի միայն մի քանի տարրերն են մեր երկրի ներպետական օրենսդրությամբ նախատեսված: Քաղաքացիական օրենսգրքում կատարվել է լրացում հոդվածի տեսքով, որտեղ նախատեսվում է խոշտանգումից տուժած անձին նյութական փոխհատուցում, ինչպես նաև հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորություն: Սա Հայաստանի պարտավորությունների միայն մասնակի կատարումն է, և դրա պրակտիկ կիրառման հետ կապված անհրաժեշտ են ենթաօրենսդրական ակտեր՝ կառավարության որոշումներ: Սրանք բոլորը դեռ ընթացքի մեջ գտնվող գործընթացներ են, որոնք պետք է հասնեն իրենց հանգուցալուծմանը:

– Տիկի′ն Սիմոնյան, կցանկանայի նաև անդրադառնաք  Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ստորաբաժանմանը։

– Մարդու իրավունքների պաշտպանին դեռևս 2008 թվականից վերապահված է  «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի՝ 1984 թվականի կոնվենցիայի 2002 թվականի դեկտեմբերի 18- ին ընդունած կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակը, և որպես  կանխարգելման ազգային մեխանիզմ վերջինիս գործառույթն իրականացնելու համար ՄԻՊ աշխատակազմում գործում է Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ստորաբաժանումը: Մեր ստորաբաժանման հիմնական  աշխատանքն է ազատությունից զրկման վայրերում մշտական մոնիթորինգը,  այսինքն` անկախ նրանից՝ տվյալ քրեակատարողական հիմնարկներից, ձերբակալված անձանց պահելու վայրերից ունենք բողոքներ,  թե ոչ, մենք մուտք ենք գործում այնտեղ, ուսումնասիրում ենք այնտեղ պահվող անձանց իրավունքների ապահովման վիճակը: Մեր մանդատի համաձայն մենք մուտք ենք գործում ոչ միայն քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժարաններ, ՁՊՎ-ներ,  այլև ցանկացած վայրեր, որն անձն իր սեփական կամքով չի կարող լքել  և առանց վարչական կամ այլ պետական մարմնի համաձայնությամբ  չի կարող հեռանալ: Այդպիսի վայրեր մենք ունենք անարգել մուտքի իրավունք, իսկ մեր մուտքը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է:  Ազատությունից զրկման վայրերը և այնտեղ պահվող անձանց իրավունքների ապահովումը մեր մշտական հսկողության ներքո է, որի վերաբերյալ մենք ամեն տարի  հրապարակում ենք  ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի, տարեկան զեկույց, մյուս տարի՝ մինչև առաջին եռամսյակի ավարտը, ՄԻՊ-ը կհրապարակի 2017թ. իր գործունեության վերաբերյալ հրապարակային զեկույցը, որը կներկայացվի ԱԺ:

Հարցազրույցը՝ Ելենա Արամյանի

738 դիտում

Կարդալ ավելին...

Սահմանադրական բարեբոխումներ,Սահմանադրություն,օրենքի նախագիծ

Սահմանադրական բարեփոխումների կարևորագույն ձեռքբերումները․ Անահիտ Մանասյան

Հաշվի առնելով 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունները՝ «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա

Կարդալ ավելին...

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: