Ստրասբուրգում հաստատվել է Եվրոպական հանձաժողովի նոր կազմը

EUՀոկտեմբերի 22-ին Եվրախորհրդարանի լիակազմ նիստում քվեարկությամբ հաստատվել է Եվրոպական Միության գործադիր մարմնի՝ Եվրահանձաժողովի նոր կազմը՝ Ժան-Կլոդ Յունկերի գլխավորությամբ: Առաջադրված 28 թեկնածությունների օգտին Եվրախորհրդարանում կողմ է քվեարկել 423 պատգամավոր. դրանք հիմնականում 3 խմբակցությունների՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺՊ՝ պահպանողականներ), սոցիալիստների և լիբերալների ձայներն են:  Յունկերի գլխավորած թիմի դեմ է քվեարկել 209 պատգամավորներ՝ հիմնականում ձախ ազգայնականներ և ծայրահեղ ձախեր, ևս 67 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Եվրահանձնաժողովի նոր կազմն իր լիազորությունների կատարմանը կանցնի նոյեմբերի 1-ին՝ 5 տարի ժամկետով: Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Յունկերը կփոխարինի վերջին հինգ տարիներին Եվրոպական հանձնախողովը նախագահած Ժոզե Մանուել Բարոզոյին:

Խորհրդարանականների առջև ունեցած իր ելույթում Ժան-Կլոդ Յունկերն իր թիմն անվանել է «վերջին հնարավորության Եվրահանձնաժողով», որը պետք է վերադարձնի Եվրամիության քաղաքացիների վստահությունը՝ ամենից առաջ վերականգնելով տնտեսական աճը և պայքարելով գործազրկության դեմ:

Կարդալ ավելին...

Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում իրավապաշտպանների հետապնդումների վերաբերյալ

European Parliament

Սեպտեմբերի 18-ին Եվրախորհրդարանը փաստաթուղթ է ընդունել Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ: Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները նշված պահանջները չբավարերելու դեպքում:   

Ինչպես այդ մասին հաղորդում են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՄՀԿ-ի մամուլի ծառայությունից, փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը և մասնակիորեն՝ հայկական կողմի համար լրտեսելու միջազգային աղմուկ առաջացրած կասկածելի մեղադրանքներին: 

Կարդալ ավելին... Комментариев нет

Եվրոպական հանձնաժողով,Կոսովո

Եվրահանձնաժողովը գնահատել է Կոսովոյի առաջընթացը վիզայի ռեժիմի հարցում

EU-CommisionՀուլիսի 24-ին Եվրոպական Միության Հանձնաժողովը ներկայացրել է իր երկրորդ զեկույցը Կոսովոյի կողմից վիզայի ազատականացման պահանջները բավարարելու միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) վերաբերյալ: Հանձնաժողովը նշում է, որ Կոսովոն լավ առաջընթաց է ապրել, բայց հետագայում ջանքեր են պահանջվելու իր քաղաքացիների ճանապարհորդության հարցում ազատ վիզայի ռեժիմին հասնելու համար: 

Զեկույցը գնահատում է նաև Կոսովոյի առաջընթացը վիզայի ռեժիմի ճանապարհային քարտեզի յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ, ինչպես նաև նշում է մի շարք հանձնարարականներ` Կոսովոյի կառավարության կողմից ճանապարհային քարտեզի չափանիշներին բավարարելու համար: 

Կարդալ ավելին... Комментариев нет

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: