Author Archive

ՄԻԵԴ վճիռ. Begheluri-ն և Մյուսները ընդդեմ Վրաստանի

europea_court_of_human_rights_bigBegheluri-ն և Մյուսները ընդդեմ Վրաստանի (գանգատ թիվ 28490/02)

Գործը վերաբերում է 2000-2001թթ. Վրաստանում Եհովայի վկաների նկատմամբ իրականացված դաժան վերաբերմունքին:

Այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը միաձայն որոշեց, որ տեղի է ունեցել 3-րդ, 9-րդ հոդվածների խախտումներ 14-րդ հոդվածի համատեքստում:

Դատարանը գտել է, որ պետական իշխանությունները գործել են ոչ արդյունավետ և չեն ձեռնարկել միջոցներ, որպեսզի կանխեին կամ կանգնեցնեին կրոնական հողի վրա իրականացված բռնությունները: Պետական ծառայողները նույնիսկ անմիջականորեն մասնակցել են Եհովայի վկաների վրա իրականացված հարձակումներին: Պետական ծառայողները անտարբերություն են դրսևորել կրոնական համայնքի վրա հարձակումներին ականատես լինելիս: Իշխանությունների դրսևորած նման վերաբերմունքը ստեղծել է անպատժելիության մթնոլորտ, որն էլ խթանել է հետագա հարձակումները ամբողջ երկրով մեկ: Բացի այդ, իշխանությունները չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի պատժեն մեղավոր անձանց:

Կարդալ ավելին... Комментариев нет

Ռուսաստանի, Ուկրաինայի և Իտալիայի իրավաբանները այցելել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան

image_gallery2014թ. հոկտեմբերի 6-ին Ստրասբուրգում հավաքվել էին շուրջ 90 իրավաբաններ Ռուսաստանից, Իտալիայից, Ուկրաինայից: Այս երկրները հանդիսանում են Եվրոպայի խորհրդի անդամ այն պետությունները, որոնցից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է առավել մեծ քանակությամբ գանգատներ:

Դատարանը նրանց հետ անց է կացրել ուսումնական բնույթ կրող հանդիպում: Հիմնական ուշադրությունն ուղղվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատների ներկայացման ընթացակարգին: Այսպիսի հանդիպումները կազմում են Եվրոպայի խորհրդի գործունեության անբաժանելի մասը, որի նպատակն է ներպետական մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրառումը: Հանդիպման մասնակիցները հանդիպման արդյունքում ավելի լավ պատկերացում են կազմում մարդու իրավուքների պաշտպանության եվրոպական համակարգի, նախադեպային իրավունքի, գանգատի ընդունելիության չափանիշների և ժամանակակից զարգացման միտումների մասին: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Դատարանի վճիռները կենսագործելու հետ կապված հարցեր:

Ոսումնական հանդիպումը կազմակերպվել էր Իրավական համագործակցության և փոխօգնության եվրոպական կենտրոնի կողմից՝ Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի աջակցությամբ:

Հոկտեմբերի 7-ին հյուրերի համար ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը :

Սկզբնաղբյուր  Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայք:

Կարդալ ավելին... Комментариев нет

ՄԻԵԴ վճիռ. Սանկտ Պետերբուրգի սաենթոլոգիական եկեղեցին և Մյուսները ընդդեմ Ռուսաստանի

europea_court_of_human_rights_bigՍանկտ Պետերբուրգի սաենթոլոգիական եկեղեցին և Մյուսները ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 47191/06)

Սանկտ Պետերբուրգի սաենթոլոգիական եկեղեցին իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող  խումբ է, ստեղծված է սաենթոլոգիայի կոլեկտիվ ուսուցման նպատակով («դիմումատու խումբ»): Դիմումատու խմբի անդամներն են Գալինա Շուրինովան, Նադյեժդա Շեմելյովան, Անաստասիա Տերենտևան ,Իվան Մացիցկին, Յուլիա Բրինցևան և Գալինա Ֆրոլովան (ծնվ. 1954, 1955, 1979, 1975, 1977 և 1955թ. ): Գործը վերաբերում է վերջիններիս կողմից 15տարի առաջ ստեղծած խումբը որպես իրավաբանական անձ չգրանցելուն:

1995թ. մարտից մինչև 2003թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Դիմումատուները գրանցման մարմին են ներկայացրել 6 դիմում, որոնցից վեցն էլ մերժվել են, և ամեն անգամ գրանցման մերժման համար ներկայացրել են նոր հիմնավորում: Վերջին դիմումը մերժելու համար որպես հիմք է նշվել է, որ  խմբի՝ արդեն 15 տարվա գոյությունը հաստատող փաստաթուղթը հավաստի չէ, ինչը ռուսական օրենսդրության համաձայն պարտադիր պահանջ է: 2003թ. հոկտեմբերին Դիմումատուները մերժումը բողոքարկել են դատական կարգով: 2005թ. դեկտեմբերին Պետերբուրգի շրջանային դատարանը մերժումը ճանաչել է իրավաչափ: Դատարանը ևս մատնանշել է, որ չի ապացուցվել այն, որ խումբը արդեն 15տարի գոյություն ունի: Դատարանի վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով և 2006թ. մայիսին թողնվել է ուժի մեջ:

Դիմումատուն, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի (խղճի, մտքի, կրենի ազատություն) և 11-րդ հոդվածի (հավաքների և միությունների ազատություն) վրա, պնդում է, որ գրանցումը մերժելու վերաբերյալ մեր-ումները եղել են հակաիրավական և կամայական:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում (որը պետք է դիտարկել 11-րդ հոդվածի համակցությամբ) և սահմանել է 7,500 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Գործի և վճռի մանրամասներին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ  այստեղ:

Կարդալ ավելին... Комментариев нет

ՄԻԵԴ վճիռ. Միսանն ընդդեմ Ռուսաստանի

europea_court_of_human_rights_bigՄիսանն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 4261/04)

Դիմումատուն Տատյանա Միսանն է (ծնվ. 1973թ.) ով Ռուսաստանի քաղաքացի է: Դիմումատուի հայրը ռազմածովային սպաէ, ով կասկածվել է կեղծիք կատարելու համար: Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Դիմումատուի բնակարանում: Գործը վերաբերում է բնակարանում  իրականացված խուզարկությանը:

2003թ. մարտի 14-ին ոստիկանները գնացել են տիկին Միսանի բնակարան, որպեսզի գտնեն Դիմումատուի հոր նկատմամբ հարուցված քրեական գործի հետ առնչություն ունեցող առարկաներ: Երբ Դիմումատուն թույլ չի տվել ոստիկաններին մտնել բնակարան, նրանք կոտրել են դուռը և խուզարկել են բնակարանը, ապա խլել են նրա և հոր անձնագրերը, տպիչ սարքը և 6 կոշտ սկավառակ: Դիմումատուն դիմել է ներպետական դատարաններ բողոքելով, որ խուզարկությունն իրականացվել է գիշերային ժամի և իրենից խլել են անձնական սեփականություն համարվող այնպիսի առարկաներ, որոնք առնչություն չեն ունեցել քրեական գործի հետ: Նրա բողոքները  վերջնական մերժում են ստացել 2003թ. հուլիսի 7-ին, վճիռը կայացվել իր և իր ներկայացուցչի բացակայությամբ կայացված նիստի ժամանակ:

Տիկին Միսանը պնդել է, որ իրականացված խուզարկությունը խախտել է ՄԻԵԿ 8-րդ հոդվածով պաշտպանվող անձնական և ընտանեկան կյանքը և բնակարանը հարգելու իրավունքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է ՄԻԵԿ 8-րդ հոդվածի խախտում և սահմանել 7,500 եվրո՝ որպես բարոյական և նյութական վնասի փոխհատուցում և 750 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում, այս գումարը պետք է բաժանվի Դիմումատուի երկու ժառանգների միջև:

Գործի մանրամասներին և վճռի բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին... Комментариев нет

ՄԻԵԴ վճիռ Վենիամին Տիմոշենկոն և Մյուսները ընդդեմ Ուկրաինայի

europea_court_of_human_rights_bigՎենիամին Տիմոշենկոն և Մյուսները ընդդեմ Ուկրաինայի (գանգատ թիվ 48408/12)

Գործը վերաբերում է AeroSvit Airlines ընկերության աշխատակազմի նախաձեռնած գործադուլը արգելելուն:

2011թ. սեպտեմբերին Aerosvit ընկերության ուղեկցող անձնակազմը, որի մեջ մտնում էին պրն Տիմոշենկոն և մյուս 4 Դիմումատուները, որոշել են գործադուլ իրականացնել, որպեսզի լուծում տրվի իրենց և գործատու Aerosvit ընկերության միջև առաջացած աշխատանքային վեճին: Վեճը վերաբերել է աշխատավարձերին, անվտանգությանը, նպաստներին: Պատկան մարմինները տեղեկացվել են իրականացվելիք գործադուլի մասին: 2011թ. հոկտեմբերին ներպետական դատարանը արգելել է գործադուլի անցկացումը՝ պատճառաբանելով վերջինիս անօրինականությունը: Դատաանները վկայակոչել են Տրանսպորտի մասին իրավական ակտը, որը արգելում է գործադուլի իրականացումը այն դեպքում, երբ գործադուլը կարող է ազդել ուղևորների փոխադրման վրա: Դատարանները վկայակոչել են նաև Աշխատանքային վեճերի վերաբյալ բանաձը, որը արգելում է այնպիսի գործադուլները, որոնց արդյունքում կարող են վտանգվել մարդու կյանքն ու առողջությունը:

Դիմումատուները պնդում են որ իշխանությունների կողմից գործադուլը արգելելը (միայն այն հիմքով, որ իրենք աշխատում են ուղևորափոխադրման ոլորտում) խախտում է ՄԻԵԿ 11-րդ հոդվածով սահմանված հավաքների և միությունների ազատությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում և սահմանել է 20,000 եվրո բոլոր Դիմումատունեի համար միասին՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Գործի մանրամասներին և վճռի բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին... Комментариев нет

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: