5 ուսանող հացադուլ է հայտարարել՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման

Արդեն 6-րդ օրն է, ինչ շարունակվում է ուսանողների դասադուլը՝  տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։

Նշենք, որ այսօր 5 ուսանող հացադուլ են հայտրարել և վաղ առավոտից փակվել են ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի  ֆակուլտետի լսարաններից մեկում։ Հացադուլավորների թվում է նաև «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։ Այս կերպ ուսանողները պահանջում են պահպանել գործող կարգը։

Հավելենք, որ այս պահին լսարանի դմիաց գտնվում են անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև համալսարանի աշխատակազմից անձինք, որոնք հորդորում են բացել լսարանի դուռը։