Վանաձորում 37-ամյա կինը էլեկտրաքարշի տակ է ընկել

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ  Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝  պարզելու 1980թ. ծնված կնոջ մահվան հանգամանքները:Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 15:10-ին, «Փամբակ-Վանաձոր» վազորդի 2652-րդ կիլոմետրի 3-րդ պիկետում էլեկտրաքարշի տակ է ընկել 1980թ. ծնված կինը և մահացել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություն է վերցվել մեքենավարից : Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը:

Քննություն է տարվում՝  դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: