256 քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկելու վկայականներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում մուտքագրվել է 30860 դիմում և գրություն, որոնցից 1139-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1565-ը ստացվել են էլեկտրոնային փոստով:Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն ստանալու 127 հարցում: Եվս 19 հարցում ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից:

Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել
օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

«Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ
մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 570
լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից
մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու
գործունեության 19 լիցենզիա և 704 ներդիր, փոստային կապի գործունեության 1
ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա
ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր
հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ
մտնող սարքեր ներկրելու 342 լիցենզիա, ինչպես նաև տրանսպորտային միջոցների
տեխնիկական զննության գործունեության 1 լիցենզիա և 1 ներդիր:

Նույն ժամանակահատվածում 256 քաղաքացիներ ստացել են ուղևորատար
տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ: