2 oրենքի նախագիծ է ներկայացվել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում առաջին ընթերցմամբ երկու նախագիծ էր: Կառավարությունը հանձնաժողովականներին ներկայացրել է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը փաստել է, որ նախագծի մշակումը պայմանավորված է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ձեւավորման՝ նախատեսված ժամկետի վերանայման անհրաժեշտությամբ: Գործադիրը 2018թ-ի սեպտեմբերի 30-ը փոխարինել է 2019թ-ի մարտի 30-ով:

Խորհրդարանականների քննարկմանը ներկայացվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին փոքր ՀԷԿ-երի զարգացմանը զուգընթաց առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ՝ կառավարությունը որոշել է դրանց կառուցման համար կիրառել սահմանփակումներ: Փաստաթղթով ամրագրվել են փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիների և գետերի ցանկը: Դրանք այն գետերն են որոնք գրանցված են կարմիր գրքում եւ ջրերում առկա են էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր: Կարգելվեն նաև փոքր ՀԷԿ-երի կառուցումն այն վայրերում, որտեղ շրջանցվում են ջրաչափերը և տարածքում կան հուշարձաններ:

Առջարկներն ընդունելի են պատգամավորների համար: Նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող օրինագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը: