2 օրվա ընթացքում հայտնաբերվել է 2434 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Կանեփ-կակաչ 2017» միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 17-ից 18-ը ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2434 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ 3 հողամասերից հայտնաբերվել է կանեփի 39 բույս:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 9 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 8.46 գրամ «մարիխուանա», տեսակի թմրամիջոցներ, 13 հատ «լորազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբ:

Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 54 փամփուշտ, 1 նռնակ, 1 նռնակի պայթուցիչ, 5 հրապայթուցիչ: