2 օրվա ընթացքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5036 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 22-ից 23-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5036 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող:
Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 277 փամփուշտ, 3 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ, 4 պայթուցիչ, 3 հրազեն, 1 փամփշտատուփ: