Դանակահարություն և խուլիգանություն Էրեբունիում. կասկածվողը ներկայացել է ոստիկանություն

Հունիսի 25-ին <<Էրեբունի>> բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 38-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել էր որովայնի աջ պատի կտրած-ծակած վերք։Նույն օրը <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։ Ախտորոշվել էր աջ գոտկատեղի և աջ ազդրի կտրած վերք։
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված անձինք մարմնական վնասվածքները ստացել են Տիգրան Մեծի պողոտայի 29/10 հասցեում գործող գրավատան դիմաց տեղի ունեցած վեճի ժամանակ։

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ խուլիգանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։
Հետագա միջոցառումներով Էրեբունու քրեական հետախույզները պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված անձանց դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել հիշյալ գրավատան տնօրեն Բաբկեն Մելքոնյանը։
Բացատրական աշխատանքների արդյունքում Երևանի բնակիչ 37-ամյա Մելքոնյանը հուլ

իսի 26-ին ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին։

Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։