Աժ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը

Àðìåíèÿ. Åðåâàí. Ðóêîâîäèòåëü îïïîçèöèîííîé ïàðëàìåíòñêîé ôðàêöèè "Åëê" Íèêîë Ïàøèíÿí âî âðåìÿ çàñåäàíèÿ ïàðëàìåíòà Àðìåíèè, íà êîòîðîì ïðîéäåò ãîëîñîâàíèå ïî êàíäèäàòóðå ïðåìüåð-ìèíèñòðà. Àðòåì Ãåîäàêÿí/ÒÀÑÑ

Այսօր ժամը 11-ին Աժ-ում գումարվել է արտահերթ նիստ՝ քննարկելու կառավարության ներկայացրած ծրագիրը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով ծրագիրը՝ հայտնեց, որ մեր կառավարությունն այս կարգավիճակին արժանացել է ՀՀ-ում տեղի ունեցած պատմական իրադարձությամբ՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում:

«Հայաստանի Հանրապետությունն այսօր աշխարհում հայտնի է որպես սիրո և համերաշխության աննախադեպ հեղափոխություն իրականացրած երկիր: Մեր խնդիրն է ըստ այդմ դրական այս իմիջը զարգացնելն ու Հայաստանը դարձնելը ետհեղափոխական աննախադեպ հաջողությունների երկիր»,- ասաց նա:

Վարչապետի խոսքերով այս իմաստով առանցքային նշանակություն ունեն և  կառավարության գործունեության համար ուղենշային են լինելու հետևյալ հայեցակարգային հիմնախնդիրները՝ իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հմինված ազգային միասնությունը և քաղաքացիական համերաշխությունը, ՀՀ արտաքին և ներքին անվտանգոթյան ապահովումը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը և մարդու ազատ ստեղծագործելու արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը, արհեստական-տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը, տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը, հանրության կրթական և սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը, բռնությունից զերծ հանրության հաստատումը և բռնության հանրային մերժումը, շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը:

Նշենք, որ նիտիս սկզբում գրանցվել է 93 պատգամավոր: