Ֆորտալնովը և ուրիշներն ընդդեմ Ռուսաստանի

Գործի շրջանակներում 13 Դիմումատուներ բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կալանավորման հրամանի բացակայության պայմաններում իրենց ապօրինի կերպով կալանավայրում պահելու որոշման վերաբերյալ։

13 Դիմումատուներն ազգությամբ ռուս են, բնակվում են Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում։ Համապատասխան ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության ոստիկանության աշխատակիցները կալանավորել են 13 Դիմումատուներին և ապօրինի կերպով պահել են կալանքի տակ՝ կալանավորման հրամանի բացակայության պայմաններում։ Մինչև Դիմումատուների կալանավորման գրանցման գործընթացի սկսելը, ոստիկանության աշխատակիցները յուրաքանչյուր Դիմումատուին որոշակի ժամկետով (մոտավորապես 7 ժամից մինչև 83 ժամ) պահել են կալանավայրում։ Դիմումատուների խոսքերով՝ ոստիկանության աշխատակիցները պաշտոնական փաստաթղթերում ոչ ճշգրիտ տեղեկատվություն են լրացրել՝ Դիմումատուների կալանավորման ժամկետների վերաբերյալ։ Վերջիններս հայց են ներկայացրել Դատարան՝ իրենց կալանավորման մասին կայացված ապօրինի որոշումները դատական կարգով վերանայելու պահանջով, սակայն ապարդյուն։ Դիմումատուները նաև հայց են ներկայացրել՝ իրենց պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին, սակայն Ռուսաստանի ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուների ներկայացրած բոլոր հայցերը։

13 Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 5-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթների համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման, բոլոր Դիմումատուները բողոքել են՝ իրենց պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին ներկայացրած հայցը մերժելու որոշման վերաբերյալ։ Տասներեք Դիմումատուներից երկուսը նաև բողոքել են, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի (ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք) խախտում։ Այսպիսով, Դիմումատուները բողոքել են ձերբակալման հրամանի բացակայության պայմաններում իրենց ապօրինի կերպով կալանավայրում պահելու որոշման արդարացիության մասին։ Երկու Դիմումատուներն իրենց բողոքի մեջ հավելել են, որ իրենք կալանավորվել են ոստիկանության աշխատակիցների կողմից՝ բավարար ապացույցների բացակայության պայմաններում։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ բոլոր 13 Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում։ ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ 13 Դիմումատուներից միայն 2 Դիմումատուների նկատմամբ։

Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է Դիմումատուներին վճարել հետևյալ գումարները՝

Անդրեյ Ֆորտալնով- 1․000 եվրո (ոչ նյութական վնասների համար), 4.000 եվրո (դատական ծախսերի համար)․

Անտոն Կալայդա- 1․000 եվրո (ոչ նյութական վնասների համար).

Սերգեյ Մասյուկով- 3․000 եվրո (ոչ նյութական վնասների համար).

Յուրիյ Չեբանու- 1․000 եվրո (ոչ նյութական վնասների համար).

Դանիիլ Չուլուկով- 2․000 եվրո (ոչ նյութական վնասների համար).

Անտոն Շիպանով- 1․000 եվրո (ոչ նյութական վնասների համար).

Ռաֆաիլ Աբբասով- 1․300 եվրո (ոչ նյութական վնասների համար).

Միխաիլ Նաումենկո- 1․000 եվրո (ոչ նյութական վնասների համար).

Վյաչեսլավ Նուրաև- 3․000 եվրո (ոչ նյութական վնասների համար).

Վլադիմիր Եգորին- 1․000 եվրո (ոչ նյութական վնասների համար).

Ալա Ապաև- 3․000 եվրո (ոչ նյութական վնասների համար).

Դմիրտրիյ Մեշչանինով- 1․000 եվրո (ոչ նյութական վնասների համար).

Հուսեյն Տսետիև – 1․300 եվրո (ոչ նյութական վնասների համար)։

Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։