Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 17-ից 18-ը)

PoliceԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է խարդախության` 7, մաքսանենգության՝ 1, գողության 3 և  յուրացման  2  դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ ոստիկանություն