ՕԵԿ-ը կոչ է անում ընդունել շարժման առաջարկները, իսկ կուսակիցներին շարունակել ակտիվ մասնակցությունը համաժողովրդական ընդվզմանը

«Օրինաց երկիր կուսակցությունը, որ արդեն մեկ շաբաթ է իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում համաժողովրդական ընդվզմանը և ամենօրյա ռեժիմով հնչեցված քաղաքական հայտարարություններով իր զորակցությունն ու քաղաքական աջակցությունն է ցուցաբերել խաղաղ քաղաքացիական անհնազանդությանը, որպես հանգուցալուծում առաջարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,  կոչ  է անում այսօրվա իշխանություններին` հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրողությունները , ցուցաբերել խոհեմություն և ընդառաջ գնալ համաժողովրդական շարժման առաջարկներին և շուտափույթ հանգուցալուծում տալ ստեղծված իրավիճակին ` հանուն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության:

Իրավապահներից պահանջում ենք  զերծ մնալ ցուցարարների և շարժման մասնակիցների նկատմամբ ուժի հնարավոր  կիրաժման որևէ դրսևորումից:Միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին իրենք ակտիվ և խաղաղ  մասնակցությունն ունենալ համաժաղովրդական շարժմանը` այն հասցնելով իր տրամաբանական ավարտին»,- ասվում է ՕԵԿ-ի տարածած հաղրոդագրության մեջ: