Քննարկվել է դատավորների թեկնածուների թեստավորման ու նշանակման, դատավորների գնահատման ու առաջխաղացման ընթացակարգը

JusticeՕգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարությունում, Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, տեղի է ունեցել ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված դատավորների թեկնածուների թեստավորման ու նշանակման, ինչպես նաև դատավորների գնահատման ու առաջխաղացման ընթացակարգի վերաբերյալ հանրային քննարկում: Վերջինին մասնակցել են ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Այդ մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության պաշտոնական կայքը:

Հանրային քննարկման նպատակը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների միջև մտքերի փոխանակումն էր՝ դատավորների թեկնածուների թեստավորման ու նշանակման, ինչպես նաև առաջխաղացման գործող կարգի հնարավոր բարեփոխումների վերաբերյալ: 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և կարևորել օրակարգում ընդգրկված հարցի անհրաժեշտությունը: Նա  պատրաստակամություն  է հայտնել լսել բոլորի կարծիքներն ու կառուցողական առաջարկները:  ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հովհաննես  Հովակիմյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ դատական օրենսգրքում՝ դատավորներին նշանակելու, գնահատելու, խրախուսելու, կարգապահական տույժերի ենթարկելու և դատավորների անկախությունն ամրապնդելու կառուցակարգերի առնչությամբ կատարված փոփոխություններն ու լրացումները:

 Նա տեղեկացրել է, որ դատավորների թեկնածուների թեստավորումն ու նշանակումը կարգավորող համապատասխան օրենսդրությունը վերանայված և ընդունված է:  «Այս փոփոխության շնորհիվ դատավորները կընտրվեն և կնշանակվեն Արդարադատության խորհրդի կողմից օբյեկտիվ և թափանցիկ գործընթացով` կիրառելով նաև համակարգչայնացված ընթացակարգ»,- նշել է Հովհաննես Հովակիմյանը:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: