«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

Հուլիսի 29-ին կայացած ՔՊ կուսակցության վարչության նիստի ավարտին կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է: 

Նշենք, որ կուսակցությունն ուներ քաղաքապետի 4 թեկնածու՝  Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը, Ալեն Սիմոնյանը և Սրբուհի Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետի թեկնածու էր առաջադրել մայն «Երկիր ծիրանի» խմբակցությունը, սակայն քվորում չապահովվելու պատճառով Զարուհի Փոստանջյանը չընտրվեց քաղաքապետի պաշտոնում: Իսկ ՀՀԿ և «Ելքը» խմբակցությունները թեկնածու չէին առաջադրել և բոյկոտել էին նիստը: