Քաղաքապետարանի նախատեսած 240 բակային նկարազարդումներից ավարտված է դեռևս 90-ը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային տարածքների նկարազարդման 2017 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները: Այս տարի նախատեսվում է նկարազարդել 240 բակ, որոնցից 90-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: Գործընթացը մեկնարկել է մայիսին և կշարունակվի նաև աշնանը:

Հիշեցնենք, որ նկարազարդման աշխատանքներն իրականացվում են ջերմակայուն և ջրակայուն հատուկ ներկանյութերով, իսկ դրա ընթացքն ամբողջությամբ վերահսկվում է քաղաքապետարանի և վարչական շրջանների ոլորտի պատասխանատուների կողմից, նշում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: