Փեսան հարձակվել է զոքանչի վրա և բռնի կերպով սեռական հարաբերություն ունեցել նրա հետ

Հայկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բռնություն գործադրելով իր զոքանչի` Հասմիկ Հովկաննիսյանի նկատմամբ, վերջինիս կամքին հակառակ, բնական ճանապարհով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: 

Սույն գործը քննվել է դատարանում, որի արդյունքում պարզվել է, որ Տիկին Հասմիկը միայնակ է բնակվում Լոռու մարզի Ձորագետ գյուղում գտնվող  իր բնակարանում և ունի թույլ տեսողություն: 2016 թվականի նոյեմբեր ամսին` ժամը 18:30-ի սահմաններում  Ծաթեր գյուղում բնակվող իր փեսան, որդու` անչափահաս Արմեն Գևորգյանի հետ գնացել է իր տուն: Կինը նկատել է, որ փեսան գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և իրեն մեղադրել է, որ իբր ինքը խոսակցություններ է տարածել այն մասին, որ Հայկը ցանկանում է թունավորել իրեն, սակայն կինը ժխտել է, ասելով, որ նմա բան չի եղել: Մինչ այդ փեսան որդուն դուրս է ուղարկել տանից և ներսից կողպել բնակարանի մուտքի դուռը, ինչից հետո մոտեցել է զոքանչին, որը նստած է եղել միջանցքում դրված թախտին, կքանստել է նրա առաջ, բարձրացրել կիսաշրջազգեստի փեշն ու ձեռքերը դրել նրա ծնկներին: Վերջինս ոտքի կանգնելով փեսային հեռացրել է իրենից, սակայն փեսան նրան չի լսել և նրա կամքին հակառակ հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Սեռական հարաբերությունը տևել է մոտավորապես 30 րոպե, որից հետո թոռը թակել է բնակարանի դուռը, ինչի պատճառով փեսան դադարեցրել է իր բռնի գործողությունները, նրան գրկած տարել պառկեցրել է հյուրասենյակի մահճակալին, ապա բացել է բնկարանի դուռը: Թոռը ներս է մտել և հորը խնդրել է վերադառնալ տուն, որից հետո նրանք հեռացել են:

 Ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության թիվ 47/17 եզրակացության համաձայն պարզվել է, որ  մեղադրյալ Հայկ Գևորգյանը նախկինում, դեպքի ժամանակ տառապել և ներկայումս տառապում է  թեթև աստիճանի մտավոր հետամնացություն (արտահայտված դեբիլություն) հոգեկան հիվանդությամբ, որն արարքը կատարելու պահին նրան զրկել է իր գործողությունների բնույթը գիտակցելու, այդ գործողությունների համար իրեն հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակությունից:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշել է`  անմեղսունակության վիճակում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարած Հայկ Գևորգյանին ազատել քրեական պատասխանատվությունից ու պատժից և նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց` հարկադրական բուժում` ընդհանուր հսկողություն հոգեբուժական բաժանմունքի պայմաններում` ըստ բնակության վայրի:

Նշենք, որ տեղեկատվությունը վերցված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, իսկ անունները փոփոխված են: