Փաստաբանները բերման ենթարկվածներին կտրամադրեն անվճար խորհրդատվություն

ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների խումբո, որոնք անվճար խորհրդատվություն կտրամադրեն բերման ենթարկվածներին, այս մասին հաղորդագրություն է տարածել Փաստաբանների պալատը:

«Տեղեկացնում ենք, որ հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքում քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների խումբ է ձևավորել:

Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապն ապահովելու պատասխանատուն է փաստաբան Գևորգ Մկրտչյանը: Արագ արձագանքման հեռախոսահամարներ՝ (010) 600701, (077) 007792»,- ասված է հաղորդագրությունում: