Փաշինյանը ժամանակ խնդրեց Օսիպյանից. երթը շարունակվում է

Քիչ առաջ ոստիկանությունը թույլ տվեց Նիկոլ Փաշինյանին և համակիրներին երթ իրականացնել Նոր Նորքի թաղամասից:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ թույլ են տալիս միայն պայմանով, որ չեն սահմանափակի մյուս քաղաքացիների տեղաշարժման իրավունքը. «Մենք կապահովենք երթի մասնակիցների անվտանգությունը, բայց դա պետք է լինի այնպես, որ չսահմանափակվեն թե՛ տրանսպորտային միջոցների, թե՛ քաղաքացիների ազատ տեղաշարժը»: Ինչին Նիկոլ Փաշինյանը տվեց իր համաձայնությունը:

Նշենք, որ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը ժամանակ խնդրեց Վալերի Օսիպյանից, որից հետո հայտարարեց, որ իրենք դադարեցնում են  «Նոր տուն» խանութի դիմացից սկսած իրենց երթը և իրականացնում են շտապ հավաք: Այնուհետև զանգահարեց ոստիկանության Նոր Նորքի բաժին և տեղյակ պահեց շտապ հավաք կազմակերպելու վերաբեյալ:

Այս պահին երթի մասնակիցները շարունակում են իրենց ակցիան և շարժվում են առաջ՝ ոստիկանության ուղեկցությամբ: