Տեղի ունեցավ երիտասարդ իրավախախտների վերասոցիալականացման վերաբեյալ քննարկում

2017 թվականին՝ ամիսների ընթացքում, Հայաստանում հանցագործություն է կատարել 247  անչափահաս, որոնցից 21-ը եղել են իգական սեռի ներկայացուցիչներ։ Այսօր այս մասին «Անչափահաս և երիտասարդ դատապարտյալների վերասոցիալականացման զարգացում» ծրագրի շրջանականերում ասաց ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը։ Վերջինս կարևորեց ծրագրի դերը՝ նշելով, որ այն կարևոր է նաև ոստիկանության ներկայացուցիչների համար։ Նրա խոսքերով՝ իրենք պետք է մեծ  ուշադրություն դարձնեն այդ երեխանին և այնպես անեն, որպեսզի նրանք չմնան փողոցներում։

Հանդիպման ընթացքում նա հանդես եկավ առաջարկով, որպեսզի կազմակերպվի աշխատանքային քննարկում՝ կլոր սեղան, որի շրջանակներում կկարողանան մասնագետներով  հանդիպել, իրականացնել քննարկում և տալ լուծումներ։

«Սոցիալական Արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանի  խոսքերով՝ ծրագիրն  այս պահին գտնվում է շատ կարևոր փուլում և հնարավորություն է ընձեռնվել ևս մեկ քայլ կատարել Պրոբացիայի ոլորտում։

Անդրադառնալով  ծրագրի առաջև դրված նպատակներին  և վերջնական արդյունքներին՝ Արշակ Գասպարյանը նշեց, որ ծրագրի նպատակներից է նպաստել Պրոբացիայի պետական ծառայության համայնքահեն զարգացմանը։

«Պրոբացիայի ծառայությունը չի կարող լինել համայնքից դուրս։ Երբ մենք խոսում ենք իրավախախտի վերասոցիալականացաման մասին, մենք  պետք է կարողանանք պատկերացնել, որ  տվյալ համայնքում իրավախախտի վերասոցիալականացումը  մեծապես կախված  և կապված է տուժողի, նրա ընտանիքի անդամների և, ընդհանրապես, համայնքի յուրաքանչյուր քաղաքացու հետ։ Պրոբացիայի պետական ծառայության առաքելությունը՝  իր գործողություններն են,  ի նպաստ հասարակության անվտանգությանը»,- իր խոսքում նշեց  նա։

 Արշակ Գասպարյանի խոսքերով՝ աշխատանքն իրականացվելու է 14-30 տարեկան անչափահաս, երիտասարդ դատապարտյալների հետ․ «Դիտարկում ենք, որ կունենաք 100 դատապարտյալներ՝ 50-ը Երևանից, 50-ը՝ Լոռու մարզից»։

«Երեխայի պաշտպանությունը շատ մեծ խնդիր է, և ծրագիրն էլ ունի մեծ կոմպոնենտ երեխայի պաշտպանության համար»,- այս մասին ասաց Անչափահասների արդարադատության խորհրդի քարտուղար Գայանե Հովակիմյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ օրենքի հետ խնդիր է ունենում այն երեխան, որը չի ստանում կրթություն և ունենում է սոցիալական տարբեր խնդիրներ։ Տիկին Գիրիգորյանը նաև նշեց, որ խորհուրդը ներկա պահին ունի 21 անդամ, որն առաջիկայում կհամալրվի նոր անդամներով։

Հավելենք, որ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, որը ևս կարևրեց ծրագիրը և դրա նպատակները։

«Մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, երբ շեշտադրումը կատարվում է  վերականգնողական արդարադատության վրա։ Քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած անձին  վերասոցիալականացնելը, վերադարձնել հասարակություն և անել ամեն ինչ, որպեսզի տվյալ անձը պիտանի լինի իր շրջապատին, հասարակությանը,  ընտանիքի անամներին՝ գերխնդիր է, որոնք մենք պետք է լուծենք»,- ասաց նա։

Սուրեն Քրմոյանը նաև հավելեց, որ չնայած այսօրվա քննարկումը վերաբերվում է անչափահասների վերասոցիալականացման խնդիրներին, սակայն այդ խնդիրներն  առկա են նաև չափահասների շրջանականերում։

Նյութը՝ Ելենա Արամյանի