Վրաերթ Իջևանում. 51-ամյա կին է մահացել

Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին, «ՄՏՐ» մակնիշի մոտոցիկլետի վարորդը Իջևանի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Սվետլանա Բեգլարյանին: 

Վարորդը և Սվետլանա Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ս. Բեգլարյանը ժամը 16.15-ին մահացել է:

Կատարվում է քննություն