«Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է, որ առնչություն չունի ջրագծերի կառուցման աշխատանքների հետ

Երեւանում շուրջ 1.5 տարվա աշխատանքի ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերությունը մայրաքաղաքի բնակիչներից պարբերաբար բողոքներ է ստանում հաճախակի ջրանջատումների, փողոցներում նոր ջրագծերի կառուցման աշխատանքների ձգձգման, քանդված կամ չասֆալտապատված փողոցների մասին: Ընկերությունը պարզաբանում է, որ այդ ամենը կապված չէ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ:

«Ջրաշինարարությունը հասարակության մեջ, որպես կանոն, ասոցացվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ ու հանիրավի դժգոհություններ առաջացնում վերջինի աշխատանքից: Այս կապակցությամբ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հարկ է համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումը:

Երեւանում Եվրամիության ֆինանսական կառույցների օգնությամբ IBRD ծրագրի շրջանակում շինարարական կազմակերպությունների կողմից իրականացվում են ջրագծերի վերակառուցման եւ բաժանորդների անհատական միացումների փոխարինման աշխատանքներ, որի պատվիրատուն հանդիսանում է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը դրանց հետ չունի որեւէ առնչություն: Սակայն տվյալ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են տարատեսակ տեխնիկական բնույթի խնդիրներ, որով պայմանավորված շինարարական կազմակերպությունները դիմում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրանջատման խնդրանքով: Ցավոք, դրանք երբեմն անխուսափելի են դառնում:

Ընդառաջելով երեւանցիների ցանկությանը՝ տեղեկանալ իրենց բնակության վայրում ջրանջատումների պատճառների մասին, ստորեւ ներկայացվում են մինչեւ սույն թվականի նոյեմբեր վերոնշյալ ծրագրի աշխատանքների տիրույթում ընդգրկված հասցեները.

Արաբկիր վարչական շրջան

Ա.Խաչատրյան փող. 6շ, Սոսե-Գյուլբենկյան խաչմերուկից մինչեւ Սոսե 18ա, Կոնդ I փող-ից մինչեւ Պարոնյան փող., Կիեւյան փողոց 7շ, Պռոշյան փող. 3 տնից մինչեւ 21 հասցեներ, Շիրվանզադե 4, 6 շենքեր, Մամիկոնյանց 3շ, Կոնդ թաղամաս, Վ.Անտառային փ. 1-170 հասցեներ, Կոտայքի մարզ, գ.Նոր Գեղի, Մաշտոցի փ., Հր. Քոչար փողոցի մայթեզրով Վաղարշյան փ., Դեմիրճյան փ. 27, 29, 31 եւ 33 շենքեր, Ա.Խաչատրյան 9 շենքից մինչեւ Խաչատրյան-Գյուլբեկյան փ. խաչմերուկ, Ազատության փողոց, Գյուլբեկյան-Հ.Էմին խաչմերուկ, Հր.Քոչար փողոցի 10 շենք, Կիեւյան-26 շենքի:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան

Լեփսիուս 6 փ., Յաղուբյան փ., Դրո փ., Գոգոլ փ., Ռայնիս փ., Նորաշխարյան փ., Տիգրանյան փ., Կ.Ուլնեցի փ., Դ.Անհաղթ փ., Բաբայան փ., Գործկոմի փ., Ազատության պող., Ազատության նրբ., Ահարոնյան փ., Վ.Վահյան փ., Վ.Վահյան 10:

Երեւանի մյուս վարչական շրջանների մասով իրականացվող աշխատանքների հասցեները կներկայացվեն լրացուցիչ»: