Վարչապետի որոշումներով արդարադատության նախարարի տեղակալներ են նշանակվել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ընդունել արդարադատության նախարարի տեղակալներ նշանակելու վերաբերյալ:

Համաձայն այդ որոշումների՝ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ, իսկ Վիգեն Քոչարյանը, Սուրեն Քրմոյանը և Արտակ Ասատրյանը նշանակվել են արդարադատության նախարարի տեղակալներ: