Վարչապետի որոշմամբ՝ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ:«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

Տիգրան Ուլիխանյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,-ասված է վարչապետի ստորագրած փաստաթղթում։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ է նշանակվել նաև Հայկ Սարգսյանը:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

Հայկ Սարգսյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,-ասված է համապատասխան որոշման տեքստում։

Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ է նշանակվել նաև Ալբերտ Աբգարյանը:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

Ալբերտ Աբգարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։