ՀՀ Վարչապետը նոր որոշումներ է ընդունել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր նոր որոշումներ է ընդունել: Առաջին որոշման մեջ ասվում է`

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արտակ Ղազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Իսկ երկրորդ որոշումը Վահե Ստեփանյանին արձակուրդ ուղարկելու մասին է: Որոշման մեջ ասվում է`

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2017 թվականի օգոստոսի 14-24-ը ներառյալ։
2. Վահե Ստեփանյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանի վրա: