Վարչապետը նոր նշանակումներ է կատարել

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել:

Վարապետի որոշմամբ Տիգրան Ղարիբյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի փոխարինող, Այսեր Ղազարյանը նշանակվել է բնապահապանության նախարարի տեղակալ, իսկ Լիանա Ղալթաղչյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Վարչապետի այլ որոշումներով պաշտոնից ազատվել են Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատարներ Խաչատուր Վարագյանը և Սեյրան Պետրոսյանը: