Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին «Նիսան Տեանա»-ն ընկել է ձորը. 28-ամյա վարորդը տեղում մահացել է

Հուլիսի 21-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 90-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորում։

Վարորդը՝ 28-ամյա Արմեն Մինասյանը, մեքենայում բռնկված հրդեհից այրվել եւ տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։