Ստեփանակերտում դադարեցվել են բողոքի գործողությունները

Երեկ ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը  հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ քիչ առաջ Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարեց, որ դադարեցնում են բողոքի գործողությունները:
Այս իրավիճակում ճիշտ որոշումը դա էր, քանի որ երկխոսությունն ու արդյունավետ հաղորդակցությունը բոլորիս շահերից են բխում»:
Այս որոշմանն արձագանքել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն քիչ առաջ հայտարարել է, որ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ դադարեցնում են բողոքի գործողությունները:
Հպարտ եմ ձեզանով՝ Արցախի հանրապետության Հպա’րտ քաղաքացիներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա: