Ստեփանակերտի դատարանն արդարացրեց դասակի հրամանատարին. «Առավոտ»

Court«Aravot.am»-ի հաղորդմամբ՝ Արմեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով N զորամասի զինծառայող՝ 2014թ-ի հունիսի 5-ին, ժամը 21:30-ի սահմաններում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու, այն է՝ լրատվական ծրագրի դիտման ժամանակ առանց թույլտվության չբացակայելու հանձնարարությունը չկատարելու համար, իրեն դիտողություն անելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել իր պետ հանդիսացող Սամվել Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով Ս. Հովհաննիսյանի նկատմամբ՝ քաշքշել, հրել է նրան և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել:

Իսկ Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով N զորամասի դասակի հրամանատար`2014թ-ի հունիսի 5-ին, ժամը 21:30 -ի սահմաններում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու, այն է նույն վաշտի ժամկետային զինծառայող` Արմեն Հարությունյանի կողմից լրատվական ծրագրի դիտման ժամանակ առանց թույլտվության չբացակայելու հանձնարարությունը չկատարելու կապակցությամբ, որպես հրամանատար ինքնահաստատվելու շարժառիթով, զորանոցում վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Ա. Հարությունյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել և քաշքշել շարքային Ա. Հարությունյանին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: