Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարնում այսօր պետք է տեղի ունենար Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը, սակայն այն հետաձգվեց:

Փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդեց դատական նիստը ևս 1 օրով հետաձգել, վերջինս նշեց, որ հետաձգման անհրաժեշտությունը կապված է խափանման միջոցների և դրանց ներկայացման հետ:

Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը, դատական նիստը նշանակելով հունիսի 8-ին:

Նիստի ավարտին Ժիրայր Սեֆիլյանը շնորհավորեց Կյուրեղյան եղբայրներին բաց թողնվելու կապակցությամբ:

Նշենք, որ այսօրվա նիստի ժամանակ պետք է քննարկվեր սույն գործով ամբաստանյալների կալանքի փափանման միջոցը փոխելու վերաբերյալ հարցը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել: