Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը կլինի 13 աստիճան

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15°C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:

Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 130C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտում և հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35…400C, նախալեռնային շրջաններում՝ 33…380C, լեռնային շրջաններում՝ 30…310C:

Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:

Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22…230C է, երկրորդում՝ 200C և երրորդում՝ 18…190C:

Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10մմ, Լոռիում` 50-60մմ, Սյունիքի նախալեռներում`60-65մմ:

Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932 թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5մմ (1950թ.):

Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 4 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:

Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:

Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:

Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների կրկնելիությունը, սակայն դրանց արագությունն էապես չի փոխվում: