Սարի թաղի գործով Սարգիս Գրիգորյանի խափանման միջոցը փոխվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանների նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ «Սարի թաղում» զանգվածային անկարգություններ կատարելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանի գործով նիստի ժամանակ դատավորը որոշում կայացրեց վերջինիս խափանման միջոց կալանավորը փոխարինել ստորագրությամբ չհեռանալու մասին այլընտրանքային խափանման միջոցով:

Հիշեցնենք, որ նիստերը տեղի էին ունենում մեկ ամիս ընդմիջումներով։ Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 19.07.2016թ. ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: