«Սասնա ծռեր»-ի նիստն առանց ամբաստանյալների և պաշտպանների

Այսօր  Երևանի  ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 ամբաստանյալների գործով դատական նիստը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:Նիստը մեկնարկեց առանց ամբաստանյալների և  պաշտպանների, դատարանում ներկա էին միայն հանրային պաշտպաններն ու Արմեն Լամբարյանը:  Այսօրվա նիստին ներգրավվեց նոր թարգմանիչ:  Մեղադրողները շարունակեցին հրապարակել մեղադրական եզրակացությունները:  Արմեն Լամբարյանըն էլ լսելով մեղադրական եզրակացությունից մի հատված բարկացավ և դատախազին դիմեց. «Նշված է՝ ինչ ենք արել, ինչ զենք ենք օգտագործել և այն:  Այդ վնասազերծման ընթացքում 11 մարդ  թեթև, ծանր և միջին վիրավորումներ են ստացել»,- ասաց նա, հարցնելով մեղադրողներին, թե վերջիններս այդ վնասազերծումից տեսանյութ ունեն, թե՞ ոչ:

Նախագահող դատավորն էլ իր հերթին ընդհատեց Արմեն Լամբարյանին և ասաց, որ հարցը տեղին չէ, և միայն բոլոր ապացույցների ներկայացնելուց հետո հնարավորություն կունենա խոսելու:

Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին: