«Սասնա ծռեր»-ի գործով նիստն առանց պաշտպանների

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Սասնա ծռեր»-ի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը: Նշենք, որ դատական նիստը տեցի չունեցավ, քանի որ փաստաբանները ներկա չէին: 

Փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ փաստաբանները դատարանից ծանուցագրեր են ստացել, որպեսզի իրենք այսօրվա  դատական նիստին ներկայան, սակայն փաստաբանը հավելեց, որ իրենցից ոչ ոք չի կարող ներկա լինել նիստին , քանի որ իրենց պաշտպանյալները նախորդ նիստին հրաժարվել են իրենց պաշտպանությունից:

«Արդեն 20 րոպե է անցել, սակայն դատական նիստ չի գումարվել, ուստի մենք գրություն ենք ներկայացրել դատարան, որ նկատի ունենալով, որ ժամը 11-ին հրավիրել եք դատարան, մենք ներկայացել ենք որպեսզի պարզենք՝  ինչո՞ւ եք մեզ հրավիրել, սակայն քանի որ դատական նիստ չկա, մենք հեռանում եք դատարանից»,- ասաց փաստաբանը:

45 րոպե ընդմիջումից հետո նիստը վերսկսվեց, սակայն դատարանում ներկա էին միայն մեղադրողներն ու դատավորը: Մեղադրող Հակոբ Ենոքյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որ պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի, Արայիկ Պապիկյանի, Երվանդ Վարոսյանի. Լուսինե Սահակյանի, Դավիթ Գյուրջյանի, Հայարփի Սահակյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվի՝ համապատասխան որոշումը ՓՊ ուղղարկելով: Դատավորը նիստը կրկին ընդմիջեց մի քանի ժամով, ժամանակ տրամադրեց, որ փաստաբանները ներկայանան: