«Սասնա ծռեր»-ի գործով դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը

    «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավոր է նշանակվել Երևան քաղաքի ընդահուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, այս մասին տեղեկանում ենք «դատալեքս» տեղեկատվական համակարգից:

    Նշենք, որ այս գործով ամբաստանյալներն են՝  Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, ԹաթուլԹամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, ՎարդանԳերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը և Թորոս Թորոսյանը:

    Հիշեցնենք, որ այս գործը քննում էր դատավոր Արթուր Օհանյանը, սակայն մի քանի օր առաջ՝ նախագահի հրամանով, վերջինիս լիազորությունները դադարեցվել են: