«Սասնա Ծռեր»-ի անդամներ Տիգրան Մանուկյանը և  Սերգեյ Կյուրեղյանը ազատ արձակվեցին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր»-ի քրեական գործի քննությությունը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։

Այսօրվա նիստին չէր ներկայացել Արամ Հակոբյանը, որ արդեն երկար ժամանակ ստացիոնար բուժում է ստանում «Շիրակ» ԲԿ-ում։ Դատարանը կողմերի կարծիքը՝ ամբաստանյալի բացակայության պարագայում նիստը շարունակելու վերաբերյալ, լսելուց հետո որոշեց շարունակել նիստը։

Պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատարանին միանգամից իր երկու պաշտոանյաներ Տիգրան Մանուկյանի և Սերգեյ Կյուրեղկանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։

«Մանուկյանի և Կյուրեղյանի համար, այսօր առավոտյան անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Սերգեյ Բագրատյանը։ Այսպիսով, վերջիններս երաշխավորում են, որ մեղադրյալները, գտնվելով ազատության մեջ, կդրսևորեն պատշաճ վարքագիծ և չեն խոչընդոտի դատավարական բնականոն ընթացքին»,-  դատարանին ասաց Մուշեղ Շուշանյանը։

Պաշտպանական կողմը միացավ ներկայացված միջնորդությանը, իսկ մեղադրող կողմը ի,նչպես նախորդ նիստերին, այս անգամ ևս չառարկեց։

Հայտարարված ընդմիջման ընթացքում դատարան ժամանեցին երաշխավորություն ներկայացրած պատգամավորները։ Դատավոր Արշակ Վարդանյանը պատգամավորներին պարզաբանեց Տիգրան Մանուկյանին եւ Սերգեյ Կյուրեղյանին առաջադրված մեղադրանքի մասին, ապա տեղեկացրեց՝ եթե ամբաստանյալները պատշաճ վարքագիծ չդրսևորի, ապա մուծված 1 մլն գրավ գումարը կդառնա պետության եկամուտը։

Երաշխավոր պատգամաբորներին ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը պարզաբանելուց և վերջիններիս իրավունքները ներկայացնելուց հետո, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։

Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատարանը հրապարակեց որոշումը, ըստ որի՝ ամբաստանյալներ Սերգեյ Կյուրեղյանի և Տիգրան Սարգսյանի պաշտպան Մուշեղ Շոշանյանի միջնորդությունը վերջիններիս խափանման միջոց կալանավորումը փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը բավարարում է, արդյունքում, ամբաստանյալները ազատ են արձակվու  նիստերի դահլիճից պատգամավորների երաշխավորությամբ։

Արդեն ազատության մեջ գտնվելով Սերգեյ Կյուրեղյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Սպանված ոստիկանների հարզատների թեմային անդրադառնալով՝ վերջինս ասաց.  «Յուրաքանչյուր մահ մեզ համար ցավալի է։ Մնացածը կպարզվի»,-ասաց նա, հավելելով, որ հանրության այն դժգոհ մասը, ովքեր բողոքում են «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների ազատության մեջ հայտնվելու վերաբերյալ, շատ շուտով կուրախանան այդ փաստից:

Այսօրվա նիստն այսքանով ավարտվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին։