Սադրեթթին Գյուլերն ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուն՝ Սադրեթթին Գյուլերը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1962 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Դիմումատուի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, քանի որ մայիսի 1-ին մասնակցել է արհմիության հանրահավաքին և բացակայել է աշխատանքի վայրից։

Որպես քաղաքացիական ծառայող՝ 2008 թվականի մայիսի 1-ին Դիմումատուն մասնակցել է Թուրքիայի «Պետհիմնարկների աշխատողների արհմիություն» (KESK) համադաշնության կազմակերպած հանրահավաքին։ Աշխատանքի չներկայանալու և աշխատավայրից բացակայելու համար Դիմումատուն պաշտոնական նախազգուշացում է ստացել՝ հետագա տույժի սպառնալիքով: Վերջինս բողոքել է իր նկատմամբ նախազգուշացում կիրառելու որոշման դեմ, սակայն՝ ապարդյուն։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատություն) և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումներ, սակայն իրեն պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայց չի ներկայացրել։ Դիմումատուն մասնավորապես բողոքել է արհմիության գործունեությանը մասնակցելու համար իր նկատմամբ կարգապահական պատժամիջոց կիրառելու որոշման արդարացիության վերաբերյալ։

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում և 13-րդ հոդվածի խախտում։