Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը. տեսանյութ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանին:

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է ներկայացվել դատարան խափանման միջոց կալանավորում ընտրել:

Երեկ երեկոյան դատական նիստին վերջինս չէր ներկայացել, արդյունքում նիստը հետաձգվել էր: Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում վերսկսվեց Հայաստանի երկրորդ նախագահի  կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նիստը: Նիստի մանրամասները մի փոքր ուշ:

Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցի ամբողջական տարբերակը՝

Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է մինչեւ վերջ պայքարել (հարցազրույցը՝ ամբողջությամբ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի ղեկավար Гехам Манукян (Գեղամ Մանուկյան)-ին

Gepostet von Yerkir Media / ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ am Donnerstag, 26. Juli 2018