Ջրանջատումներ օգոստոսի 1-2-ին

  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի  1-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 2-ը ժամը 09:00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործների, Արհեստավորների 1-ին, Շահինյան, Վրացյան, Շարա-Տալյան, Ֆիզկուլտուրնիկների, Այգեստանի 3, 4, 5, 6, 7, 9, Զավարյան, Երվանդ Քոչար, Կորի, Քաջազնունու, Չարենցի փողոցների, Վարդանանց 20-140 համարների, Նար-Դոսի 30-150 համարների, Քրիստափորի 10-140 համարների, Ալեք Մանուկյան 1-17 համարների, Սայաթ-Նովա 33-39 համարների, Տիգրան Մեծի 21, 23, 25, 27, 27/2, 29, 29Ա, 29Բ, 31 համարների, Այգեստան 1-ին, Չարենցի փողոցի 1-ին, 2-րդ, Երվանդ Քոչարի փողոցի նրբանցքների  ջրամատակարարումը:

Ջրանջատումներ կլինեն նաև Եղեգնաձորում`  ս. թ. օգոստոսի 1-ին ժամը 09.00-17.00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Թամանցիների, Տեր Առաքելյան, Մուրացանի, Գլաձորյան, Զորավար Վարդանի, Բաղդասարյան, Խանջյան, Խաչատրյան, Սպանդարյան, Լևոնյան, Ավագյան, Իսակովի, Չարենցի, Մշեցի փողոցների և նրբանցքների, Նոր Ավան թաղամասի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: