Պոլիտեխնիկ, ԵՊՀ, Բժշկական, Թատերական, ՀՊՏՀ, Սլավոնական, Ֆրանսիական հալասարանների ուսանողները դասադուլ են անում

Այս պահին ՀՀ բոլոր բուհերից ուսանողական խմբեր դասադուլ են անում: Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Պոլիտեխնիկ, ԵՊՀ, Բժշկական, Թատերական, ՀՊՏՀ, Սլավոնական, Ֆրանսիական դուրս են եկել դասադուլի»: Նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հարյուրավոր ուսանողներ Հերացի փողոցով խաղաղ երթ էին անում, երբ ոստիկանները ուսանողներից մի քանիսին ծեծելով և  բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին:

Այս պահին երթը շարունակվում է Խանջյան փողոցով և բախումներից խուսափելու համար  ուսանողները քայլերթը շարունակում են մայթերով: