Պոլիկլինիկաների հետ գործակցելու հրավեր` ուղղված բուժպարագաներ մատակարարողներին. ԱՆ

2018-2020թթ. կշարունակվեն բնակչության ռիսկային խմբերի համար իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով իրականացվող սքրինինգային հետազոտությունները:

 Հիշեցնենք, որ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում այս հետազոտությունների նախորդ եռամյա փուլն ավարտվել է 2017թ. դեկտեմբերի 31-ին:
ՈՎՀ  սքրինինգային հետազոտությունները` շաքարային դիաբետի, հիպերտոնիայի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ կանխարգելման նպատակով, ներկայումս իրականացվում են հիմնականում անհատույց տրամադրված սարքերով, իսկ ստրիպների և ասեղների համար առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները պարբերաբար կազմակերպում են գնման գործընթաց:
Ուստի, գնման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկվում է շահագրգիռ բոլոր կազմակերպություններին ներկայացնել ՀՀ-ում գործող շուրջ 350 ԱԱՊ հաստատությունների հետ համագործակցելու առաջարկներ (ներառյալ գնառաջարկներ)`
 Արյան մեջ շաքարի մակարդակի որոշման դյուրակիր գլյուկոմետր սարքի մասով (Երկու չափման սանդղակների առկայություն մգ/դլ և մմոլ /լ), Ստանդարտներ՝ ISO 90001, ISO 13485, ISO 15197, CE Mark) (նվիրատվություն, անհատույց օգտագործման իրավունքով և այլն).
Հետագա օգտագործվող (մատակարարվելիք) ստրիպների և ասեղների մասով:
Խնդրում ենք առաջարկները ներկայացնել Առողջապահական ԾԻԳ ՊՀ ներքոնշյալ հասցեով՝ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով մինչև ս.թ. օգոստոսի 6-ը:
Նշում: Գլյուկոմետր սարքի համար չափորոշիչները նշվել են որպես կողմնորոշիչ, այսինքն՝ առաջարկները վերը նշված պայմաններից կարող են լինել էականորեն տարբերվող, որոնք նույնպես կարող են դիտարկվել Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից:
Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ, Գնումների բաժին
ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտասի 49/4, 5-րդ հարկ
Հեռ.՝ (374-10) 29 75 36, 29 75 37,
Կայք` www.healthpiu.am