ՊԵԿ գործունեության այս ողջ ընթացքի պաշտոնյաների նկատմամբ պետք է հարուցվեն քրեական գործեր. Սերգեյ Բագրատյան

Պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաները ստեղծել են մի կառույց՝ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության մասին է խոսքը, որով երկրին հասցրել են հսկայական վնաս: Այսօր այս մասին  ԱԺ-ումնցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ   ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Վերջինս անդրարդարձ կատարեց օրեր առաջ ԱԱԾ-ի կողմից բացահայտված ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կոռուպցիոն սխեմային, նշելով, որ ՊԵԿ-ը  նախատեսված էր մուտքեր ապահովելու համար, սակայն կոռուպցիոն սխեմա էր ստեղծվել մուտքերը գրպանելու համար.

«Սրա վտանգավորության աստիճանն ուզում եմ հասկանանք: Պատկերացնո՞ւմ եք, թե նրանց գործունեության հետևանքով քանի հարյուր միլիարդ չի մուտքագրվել բյուջե: 500 աշխատակից ունեցող ընկերությունը գրանցել է 5 աշխատող, ինչը նշանակում է, որ մուտքեր չեն ապահովվել»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:

Նա նշեց, որ մեր հարկերը գրպանել են և կասկածի տակ դրեց ՊԵԿ կառույցին վստահելու հարցը. «Կարելի՞ է վստահել այդ ընկերության ստուգումներին, դրանք պատվիրված պետք է լինեին: ՊԵԿ գործունեության այս ողջ ընթացքի պաշտոնյաների նկատմամբ պետք է հարուցվեն քրեական գործեր, գնահատական պետք է տրվի այս ամենին»:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին ասաց, որ սա գնահատել որպես կոռուպցիոն սխեման՝ վաղ է, պետք է հաշվարկել վնասի չափը և այլն: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ տարվում է քննություն, դեռևս չկա իրավապահ մարմնի եզրակացությունը և որ գնահատականները կարող են իրականությանը կիսով չափ համապատասխանել: Չգրանցված աշխատողների մասով նախարարն ասաց, որ վերաբերմունք պետք է արտահայտվի, բայց իրավական դաշտում:

«Չե՞ք կարծում, որ մի քիչ չափազանցված է մի ամբողջ կառույցի գնահատական տալ այս օրինակով, որտեղ վստահ եմ դուք էլ ունեք հարազատներ, չեք կարծում, որ բոլորը հանցագործ են: Առանձին վերցրած դեպքերը ընդհանրացնել համակարգի վրա՝ ռիսկային է»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Սերգեյ Բագրատյանը հավելեց, որ գործընթացն անշրջելի դարձնելու համար պետք է հստակ թիրախավորվեն,և  դա որևէ մեկինը չէ. «Նման քաղաքականություն է իրականացվել: Եթե ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են կոռուպցիոն սխեմա ձևավորել, սա հասկանո՞ւմ եք ինչ է: Շարքային կատարողները արել են՝ չհասկանալով անգամ, խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների մասին է: Գնահատական պետք է տրվի, որ առողջ մտնենք նոր քաղաքականության մեջ», ասաց նա, ինչին ի պատասխան Ֆինանսների նախարարը  հավելեց, իրենց նպատակը պարտքի կայունացումն է, ոչ թե պարտքը մարելու ճանապարհով գնալը, այլ տնտեսական հնարավորություններ ստեղծելը: