Պաշտոններից ազատել Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին. Նիկոլ Փաշինյանը դիմել է Նախագահ Արմեն Սարգսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին պաշտոններից ազատելու մասին առաջարկությամբ է հանդես եկել: Այս մասին Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»,- գրել է Փաշինյանը