«Չի կարելի այդքան թշվառ լինել». «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալը՝ դատավորին

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Սասնա ծռեր»-ի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը:  Այսօրվա դատական նիստին չէր նեկկայացել Գևորգ Գևորգյանի և Թորոս Թորոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ստանձնեց ամբաստանյալների պաշտպանույթունը, որպեսզի դատական նիստը չհետաձգվի:

Ասյօրվա դատական նիստում հրապարակվվեցին գործում առկա գրավոր ապացույցները: Ըստ գործում առկա ապացույցների՝   Արթուր Սողոմոնյանը (գործից անջատված մասով ամբաստանյալ)  խմբի անդամներից որոշների հետ ՊՊԾ գնդի գրավման օրը եկել է Սպիտակից՝ ամբաստանյալներից Արմեն Բիլյանի կարմիր գույնի «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով:

Վերոնշյալ հատվածի հրապարակումից հետո պաշտպանները նկատեցին, որ հրապարակած հատվածներում մատնանշվում են այնպիսի մարդիկ, ովքեր այս գործով ամբաստանյալ չեն. «Սույն գործով Սողոմոնյան և Սողոմոնյանի նշած մարդիկ չկան»,- հայտարարեց պաշտպան Հարություն Բաղդասարյանը:

Այս փաստը նաև արձանագրեց ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը, ով փորձեց լքել նիստերի դահլիճը, ասելով, որ կներկայանա այն ժամանակ երբ իրեն վերաբերվող հատվածները հրապարակվի. «Ես չեմ կարա նստեմ լսեմ, թողեք ես գնալու եմ»,- դատավորը ցանկացավ պատճառը իմանալ, ինչին ի պատասխան ամբաստանյալը ասաց.  «Տուֆտա բառեր են ասում»: Դատավորը փորձեց հանդարտեցնել Մարտիրոս Հակոբյանին, ինչը ավելի բորբոքեց ամբաստանյալին. «Անկոռեկտը դու ես»,-երբ դատավորը հորդորեց, որ ամբաստանյալը հայերեն խոսի վերջինս արձագանքեց, որ «թուրքը դու ես», ապա մատնացույց արեց դատախազներին: Մեղադրող Հակոբ Ենոքյանն էլ իր հերթին ամբաստանյալին ասաց. «Թուրքը դու ես»:

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար դատավորը նախազգուշական սանկցիա կիրառեց ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի նկատմամբ:

Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատավոր Արթուր Օհանյանը թույլ տա, որ վերջինս նիստերի դահլիճից հեռանա, քանի որ նիստերին ներկայանալը Մարտիրոս Հակոբյանի իրավունքն է, ոչ թե պարտականությունը: Դատավորը բավարարեց միջնորդությունը, որից հետո Արայիկ Հակոբյանը ևս լքեց նիստերի դահլիճը: Նրանց օրինակին հետևեց ամբաստանյալ Տիգրան Մանուկյանը. «Այդքան հեյրուրանքներ, որ ձեր հասցեին լսեցիք ու չարձագանքեցիք, նշանակում է վերևներից հստակ կարգադրություն ունեք: Չի կարելի այդքան թշվառ լինել: Չկա պետություն, չկա արդար դատական համակարգ՝ ես նույնպես լքում եմ»:

Ստեղծված իրավիճակը հանդարտեցնելու համար դատավոր Արթուր Օհանյանը ընդմիջեց նիստ: Նիստը վերսկսելուն պես պաշտպան Դավիթ Գյուրջյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատավորը մեղադրող Հակոբ Ենոքյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառի, սակայն դատավորը ասաց, որ ամեն դեպքում կողմերին հորդորում է միմիանց նկատմամբ հարգալից վերաբերմունք ցույց տալ, քանի որ այստեղ գտնվում են ի պաշտոնե:

Երբ Դավիթ Գյուրջյանը պնդեց, որ դատավորը քննի իր միջնորդույթունը, դատավոր Արթուր Օհանյանը հայտնեց, որ մերժում է միջնորդությունը, քանի որ անձամբ ինքը այդպիսի բան չի լսել:

Այսօրվա նիստի ընթացքում հրապարակվեցին գործում առկա 102 հատորից հրապարակվեցին 4 հատորները:

Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին: