Որսորդական հրացանով պատահաբար կրակել է իր ոտքին

Հունվարի 23-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ձախ ծնկան հոդի հրազենային վնասում հեմոռոգիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1962 թ. ծնված Սամվել Վ.-ն և հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի վարչական տարածքի դաշտերում որսի ժամանակ: 

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, նշված վայրում որսի ժամանակ, Սամվել Վ.-ն իրեն պատկանող որսորդական հրացանը ձախ ուսից հանելիս պատահաբար կրակել է իր ոտքին:
Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Հրացանը վերցվել է:

Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: