Շարունակվում է դատաքննության փուլը.«Սասնա ծռեր»-ի գործ

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց  «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավարությունը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննրի ընդանուր իրավասության դատարանի  դատավոր  Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:    

Այսօրվա դատական նիստին ներկա չէր ամբաստանյալ Կարո Եղնուկյանը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ նրա առողջական վիճակը վատ է, արյան ճնշումը կրկին բարձր է և այդ պատճառով Եղնուկյանը չի կարող մասնակցել դատական նիստին, վերջինս տեղեկացրել է, որ կարող են դատական նիստը առանց իր նեկրայությամբ շարունակել:

Հիշեցնենք, որ նախոչդ դատական նիստին դատարանը մտել էր մեղադրական եզրակացությունների փուլ, որը այսօր էլ շարունակվեց:

Դատարանը որոշեց ամբաստանյալ Եղնուկյանին բերել նիստերի դահլիճ, որպեսզի վերջինս լսի իր մեղադրական եզրակացությունը, ոից հետո նա կրկին լքեց նիստերի դահլիճը:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին ներկա չէին պաշտպաններ Աննա Ջուվանովան, Արա Ղարագյոզյանը, վերջիններս դատարանին խնդրել էին, որ առանց իրենց ներկայության չընթերցվի վերջիններիս պաշտպանյալների մեղադրական եզրակացությունները:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: