«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ  Էդուարդ Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք քրեակատարողական ծառայության կայքէջից:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետի՝ Սերոբ Հարությունյանի պաշտոնից ազատումից հետո, Էդուարդ Գրիգորյանը նշանակվել էր  նույն հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար: