Նոր նշանակումներ և ազատումներ նախագահի հրամանով

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել: Հրամանագրերից մեկը վերաբերում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր նշանակելուն: Հրամանագրում ասվում է՝ 

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի ապրիլի 3-ի ԱԽ-9-Ո-7 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Ստեփան ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները»:

Մյուս հրամանագրերը վերաբերում են նախագահի խորհրդականի պաշտոնից ազատումներին: Դրանցում ասվում է՝

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Գագիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից:

Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) ԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից:

Ֆելիքս ՓԻՐՈՒՄՅԱՆԻՆ ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից»: